16:19 19 մայիսի, 2013Ուկրաինական Պրեմյեր լիգայի նախավերջին՝ 29-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում 3:3 հաշվով ավարտեց խաղը հետնապահ Զապորոժյեի «Մետալուրգի» հետ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Առաջին դիվիզիոնում:
Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց դաշտի տերերի սերբ կիսապաշտպան Միլոշ Յոկիչը: 33-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Իսմաիլին հավասարեցրեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Շախտյորի» կազմում:
Ընդմիջումից հետո Միրչա Լուչեսկուի թիմը բացահայտ առավելություն ուներ եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում մի քանի իրական գոլային պահեր բաց թողեց, ինչի համար պատժվեց 62-րդ րոպեին: Բրազիլացի հարձկավող Ժունիորը դարձյալ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 7 րոպե անց ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Պսիոցկին խփեց «Մետալուրգի» երրորդ գնդակը: Հյուրերը շարունակում էին գրոհել, իսկ Զապորոժյեի թիմը պաշտպանվում էր ամբողջ կազմով: Թվում էր, թե «Շախտյորը» երկրորդ պարտությունը կկրի Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում, սակայն չեմպիոնը խուսափեց պարտությունից: 75-րդ րոպեին «Շախտյորի» հարձակվող Էդուարդոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկած Թայսոնը խփեց հյուրերի երրորդ գնդակը:
Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանած Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը խփել է 24 գոլ եւ վերջին տուրում աչքի ընկնելու դեպքում կթարմացնի սեփական ռեկորդը:
Հետաքրքրիր է, որ Պրեմյեր լիգայի 28 խաղերում Զապորոժյեի «Մետալուրգը» խփել էր ընդամենը 9 գոլ:
Ուկրաինայի առաջնություն. 29-րդ տուր
«Մետալուրգ Զ.» - «Շախտյոր»՝ 3:3
Միլոշ Յոկիչ, 14, Ժուիոր Գոդոյ, 62, Եվգենի Պսիոցկի, 69 – Իսմաիլի դես Սանթոս, 33, Էդուարդո, 75, Թայսոն, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.