15:37 18 մայիսի, 2013«Այսօր մենք գործող չեմպիոններ ենք: Մեր տղաները մեզ հնարավորություն են տալիս հոգնակի խոսել այդ նվաճումների մասին: Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում: Հույ ունեմ, որ մի օր կգա ժամանակ, որ մենք կխոսենք նաեւ մեր աղջիկների մասին որպես աշխարհի կամ օլիմպիական չեմպիոններ»:
Այս մասին այսօր Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի բացման խոսքում ասաց ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Նախագահության 150 անդամներից ներկա են 120-ը: Կարող ենք սկսել կոնֆերանսը:
Այսօր ամփոփելու ենք անցած ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքը, որն ընգրկելու է 2011-ից մինչ օրս: Այդ ժամանակահատվածում մեր շախմատային կազմակերպությունը հասել է ակնառու հաջողությունների: Այդ հաջողություններից որպես ձեռքբերում կառանձնացնեմ երեքը` 2011 թվականին Չինաստանում մեր հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, այնուհետեւ Թուրքիայում մեր տղաների հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն: Այսօր մենք գործող չեմպիոններ ենք: Մեր տղաները մեզ հնարավորություն են տալիս այսպես հոգնակի խոսել այդ նվաճման մասին: Յուրաքանչյուր հայ իրեն շախմատի չեմպիոն է համարում: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեր շախմատիստներին դրսեւորովել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երրորդ ձեռքբերման մասին ՀՀ նախագահը դիտավորյալ չնշեց՝ ակնկալելով դա լսել ֆեդերացիայի աշխատանքների հաշվետությունում: Խոսքը Հայաստանում շախմատը որպես ուսումնական առարկա հանրակրթական դպրոցներում ընգրկելու մասին է: Այդ մասին նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշեց ֆեդերացիայի 2011-2013 թվականների աշխատանքների հաշվետվությունում:
«Այսօր Հայաստանը բավական հպարտանալու տեղ ունի, որովհետեւ Հայաստանը առաջինն էր, որ կարողացավ շախմատը ընգրկել հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրում որպես առարկա: Ունենք բոլոր դպրոցներում շախմատի սենյակներ, գույք, սեղաններ»,- հաշվետվությունում ընդգծեց Սմբատ Լպուտյանը:
Սերժ Սարգսյանն էլ, ընդհատելով Սմբատ Լպուտյանի խոսքն, ասաց.
«Սա այն երրորդ նվաճումն է, որը ես դիտավորյալ բաց թողեցի: Սա տղաների սխրանքներին համարժեք գործընթաց է: Սա լիովին Սմբատ Լպուտյանի աշխատանքն է»:
Ադրադառնալով կանանց հավաքականի նվաճումներին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը նկատեց.
«Մենք, խոսելով տղաների մասին, չենք մոռանում նաեւ աղջիկների հաջող ելույթները: Բայց իրականությունն այն է, որ մեր աղջիկներն իրենց նվաճումներով մի քիչ հետ են մնում մեր տղաներից: Բայց հույ ունեմ, որ մի օր կգա ժամանակ, որ մենք կխոսենք մեր աղջիկների մասին որպես աշխարհի կամ Օլիմպիադայի չեմպիոններ»:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.