Լուչեսկու․ «Յուվենտուսը» պետք է այլ տարբերակներ փնտրի, քանի որ Մխիթարյանը չի հեռանա «Շախտյորից»

18:17   17 մայիսի, 2013

Հենրիխը «Շախտյորի» առանցքային ֆուտբոլիստներից է, այդ իսկ պատճառով նրան չենք վաճառի, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով խոսքել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Հենրիխը թիմի առանցքային ֆուտբոլիստներից է, այդ իսկ պատճառով նրան չենք վաճառի: «Յուվենտուսը» պետք է այլ տարբերակներ փնտրի, քանի որ Մխիթարյանը չի հեռանա թիմից: Ցանկանում ենք շարունակել առաջընթացը Չեմպիոնների լիգայում, իսկ Հենրիխը շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, ով անընդհատ շարունակում է աճել։

Բուֆոնն ինձ համար աշխարհի լավագույն դարպասապահն է, սակայն չեմ ասել, որ ցանկանում եմ իրականցնել նրա տրանսֆերը: Այո, հիանալի կլիներ, եթե նա հանդես գար «Շախտյորում», սակայն դա անհնար է:

Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգանք Չեմպիոնների լիգայում: Թիմում կան մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է itasportpress.it-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.