Երեւանում կանցկացվեն փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին խաղերը

17:04   16 մայիսի, 2013

Մայիսի 17-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությամբ:

Բացման արարողությունից հետո «Դինամո» մարզահամալիրում կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները, այնուհետեւ լողի, բոուլինգի, թենիսի եւ վազքի մրցումները` «Ակվատեկ» ջրային համալիրում, «Արենա բոուլինգ» եւ «Օրանժ թենիս» ակումբներում:

Միջոցառումները կազմակերպում է «Արաբկիր»  բժշկական համալիրը՝ «ԱՍՏԵԼԱՍ Ֆարմա Յուրոպ» ընկերության աջակցությամբ:

Սպորտային խաղերին մասնակցությունը եւ հետագա մարզումները կնպաստեն  Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց կյանքի որակի, նրանց ֆիզիկական եւ հոգեկան վիճակի բարելավմանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.