«Շախտյորի» գլխավոր տնօրեն. Մեր կիսապաշտպանի տրանսֆերի գինը չենք իջեցնի

15:51   14 մայիսի, 2013

Մենք պաշտոնական առաջարկություն չենք ստացել «Մանչեսթեր Սիթիից», իսկ մեր կիսապաշտպանի տրանսֆերի գինը չենք իջեցնի, թիմի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի տեղափոխման մասին խոսելիս հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:

«Մենք պաշտոնական առաջարկություն չենք ստացել «Մանչեսթեր Սիթիից»: Գոյություն ունի սահմանված գումար, որը ակումբը պետք է ստանա կիսապաշտպանի տրանսֆերի համար: Պահանջվող գումարը չենք նվազեցնելու»,- Պալկինի խոսքն է մեջբերում comments.ua-ն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։