Արթուր Աբրահամն ու 300 հազար դոլարանոց Rolls Royce-ը (ֆոտո)

10:25   14 մայիսի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Քյոլն քաղաքում այցելել է Procar-Automobile ավտոցուցահանդեսին: Ավտոմեքենաների մեծ սիրահար Աբրահամը ցանկացել է տեսնել նոր Rolls Royce Wraith-ը: Հայ բռնցքամարտիկը նստել է 300 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենան եւ ֆոտոսեսիա է անցկացրել, տեղեկացնում է Boxingcene-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամը Բեռլինում բռնցքամարտի մարզում էր անցկացրել սննդի արտադրությամբ զբավող Eismann ընկերության 50 աշխատակիցների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։