11:31 7 մայիսի, 2013Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու հանդիպումների արդյունքում, Դորտմունդի «Բորուսիային» պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քնադատեց իր խաղացողներին: Դրանից հետո թիմի ֆուտբոլիստների մեծ մասը հակասությունների մեջ է մարզիչ հետ, հաղորդում է Marca-ն:
Իսպանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հարցազրույցներում եւ մեկնաբանություններում «Ռեալի» ֆուտբոլիստները մեղադրում են Մոուրինյոյին Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի նկատմամբ հարգանքի բացակայության մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն եւս քննադատել է Մոուրինյոյին՝ նրան մեղադրելով Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությունների համար:
Մոուրինյոյի հետ նորմալ հարաբերություններ ունեն միայն Դիեգո Լոպեսը, Մայքլ Էսյենը եւ Լուկա Մոդրիչը:
Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն որոշել է ազատվել Ժոզե Մոուրինյոյից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.