«Մետալիստն» ուժեղ էր Կիեւի «Դինամոյից»

22:44   4 մայիսի, 2013

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում հանդիպել էին արծաթե մեդալի համար պայքարող Խարկովի «Մետալիստն» ու Կիեւի «Դինամոն»: Խարկովում կայացած հանդիպումն ավարտվեց «Մետալիստի» հաղթականով՝ 2:0 հաշվով:

Դաշտի տերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Մարկո Դեւիչն ու բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Խավիերը:

«Մետալիստը» 59 միավորով երկրորդն է, իսկ դինամոյականները եզրափակում են լավագույն եռյակը՝ 56 միավոր:

Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր 

«Մետալիստ» - «Դինամո»՝ 2:0

Մարկո Դեւիչ, 35, Կլեյտոն Խավիեր, 60



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.