Վարդան Մնացականյանը կմենամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար (ֆոտո)

10:16   4 մայիսի, 2013

Իսպանիան ներկայացնող 26-ամյա Վարդան Մնացականյանը (38-8, 20 նոկաուտ) մայիսի 4-ին կմենամարտի թայբռնցքամարտի WTBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար: Հայ մարզիկի մրցակիցը կլինի քիկբոքսինգի Եվրոպայի չեմպիոն իսպանացի Դավիդ Թոմասը: Կ-1-ի կանոններով մենամարտը տեղի կունենա Իսպանիայի Կաստելոն քաղաքում:

Իսպանիայում բնկավող Վարդան Մնացականյանը ֆուլկոնտակտ կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն է WUFC վարկածով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։