10:11 30 ապրիլի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, IBF, IBO եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի եւ իտալացի իտալացի Ֆրանչեսկո Պյանետայի միջեւ մենամարտից առաջ կայացել է բռնցքամարտկների մամուլի ասուլիսը, հայտնում է Boxingscene-ը:
Կլիչկոն սկսել է աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոն հայտնի խոսքից. «Բոլորն ունեն պլան, թե ինչպես մենամարտել իմ դեմ, քանի դեռ ես չեմ հարվածել նրանց»:
Պյանետան իր հերթին նշել է. «Բոլոր ուժերս կներդնեմ չեմպիոն դառնալու համար: Այդ օրն իմ որդու ծննդյան օրն է, եւս ես պետք է նվեր մատուցեմ նրան»:
Վլադիմիր Կլիչկո - Ֆրանչեսկո Պյանետա մենամարտը տեղի կունենա մայիսի 4-ին Գերմանիայի Մանհեյմ քաղաքում: Մենամարտը բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.