17:15 24 ապրիլի, 2013Հանդբոլի կանանց Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Թբիլիսիում ստուգողական խաղեր է անցկացրել Վրաստանի իրենց հասակակիցների հետ եւ միայն հաղթանակներ տարել, հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:
Հայաստան - «Կվարելի»` 30:20
Հայաստան - «Մարտվե»` 28:20
Հայաստան - «Իմեդի»` 35:28
Հայաստան - Թբիլիսի` 30:21
Հայաստանի հավաքականը պատրաստվում է մայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Հայաստանի հավաքականն ընդգրկված է 5-րդ խմբում եւ մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու է Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի թիմերի հետ:
Հայաստանի հավաքականի մարզիչներն են Անահիտ Հարությունյանը եւ Աստղիկ Գյուրջինյանը: Մարզումները սկսվել են 2012թ. նոյեմբերից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում եւ «Հայաստան» մարզական միության աթլետիկայի դահլիճում:
«Թիմի խաղացողների մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք էր ստացել եւ վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն տեւական ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում:Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Թիմի միջին հասակը 170 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ՀՀՖ կայքին ասել է Աստղիկ Գյուրջինյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.