Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում չի կարողանա օգնել Մոսկվայի «Սպարտակին»:
Ապրիլի 23-ին Մովսիսյանն անցել է բուժզննում, ինչից հետո հայտնի է դարձել, որ 25-ամյա հարձակվողի ապաքինման համար կպահանջվի 2 շաբաթ:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում կայացած ԲԿՄԱ – «Սպարտակ» (2:2) խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
«Այսօր առավոտյան Յուրա Մովսիսյանը բուժզննում է անցել: Մեր թիմի բժիշկ Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ Յուրան վնասել է ազդրի ստորին հատվածի մկանը: Նա խաղադաշտից կբացակայի ամենաքիչը 2 շաբաթ»,- նշված է «Սպարտակի» պաշտոնական կայքի հայտարարությունում:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։