12:18 23 ապրիլի, 2013Ֆորմուլա-1-ի նախագահ Բեռնի Էքլսթոունի դուստր Թամարան դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում: Playboy-ի հերթական համարի գլխավոր հերոսուհիներից մեկը դառնալուց հետո 28-ամյա մոդելը «Լամբորջինի» ավտոմեքենայի համար դատի է տվել իր նախկին ընկեր Օմար Խյամին, ով դավաճանել էր աղջկան:
Թամարան պնդում է, որ 380 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մեքենան իրեն է պատականում, իսկ Օմարի խոսքով՝ նա «Լամբորջինին» նվեր է ստացել 38-ամյակի կապակցությամբ: Դատարանը առգրավել է ավտոմեքենան, մինչեւ որ զույգը խաղաղ ճանապարհով չլուծի կոնֆլիկտը, հայտնում է The Sun-ը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.