«Բանանցը» բողոք է ներկայացրել ՀՖՖ

15:50   22 ապրիլի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 38-րդ տուրում «Բանանցը» տանը մրցեց «Գանձասարի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Խաղի ընթացքում մրցավարի կայացրած որոշումները երբեմն պարզապես անհասկանալի էին: Երկրորդ խաղակեսում «Գանձասարի» ֆուտբոլիստ Ուիլյամ Պոտակերը ձեռքով հարված հասցրեց «Բանանցի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի դեմքին: Այդ պահին հյուրերի խաղացողը դեղին քարտ ուներ, բայց մրցավարը երկրորդ դեղինը մրցակցին ցույց չտվեց: Իսկ խաղի 84-րդ րոպեին, երբ Հովհաննես Համբարձումյանը ներխուժեց «Գանձասարի» տուգանային հրապարակ, մրցակցի պաշտպանը ակնհայտորեն գցեց նրան: Խաղի մրցավար Արման Ղուշչյանը նշակետը ցույց ատալու փոխարեն երկրորդ դեղին քարտը ցույց տվեց «Բանանցի» ֆուտբոլիստին՝ հեռացնելով Համբարձումյանին խաղադաշտից: Փաստացի Արման Ղուշչյանի որոշումներն ու սխալները ազդեցին խաղի ադրյունքի վրա: Այդ պատճառով «Բանանց» ՖԱ-ն բողոք է ներկայացրել ՀՖՖ, հայտնում է ակումբի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։