09:14 22 ապրիլի, 2013Մոլդովայում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել: 74 կգ քաշային կարգում Հայկ Խաչատրյանը մեկնարկային մենամարտում պարտվեց ուկրաինացի Սերգեյ Չայկային: 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը նույնպես պարտվեց հենց առաջին մենամարտում: Մրցակիցը հույն Քրիստոս Ալեքսոպուլոսն էր: Մեկնարկում դուրս մնաց պայքարից նաեւ 58 կգ քաշային Սերգեյ Գալստյանը՝ պարտվելով իսպանացի Ջոնաթան Վելոզուին: 63 կգ քաշային Ավետիք Ղազարյանը մեկնարկում տանուլ տվեց Կիպրոսի ներկայացուցիչ Իոանիս Պիլավակիսին: 54 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը հասավ քառորդ եզրափակիչ եւ պարտվեց Գերմանիան ներկայացնող Աբդուլատիֆ Սեզգինին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.