«Հանովեր» - «Բավարիա»՝ 1:6, «Բորուսիա» - «Մայնց»՝ 2:0

19:21   20 ապրիլի, 2013

Գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 6:1 հաշվով հաղթեց «Հանովերին», իսկ Դորտմունդի «Բորուսիան» տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:

Լեւերկուզենի «Բայերը» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Հոֆֆենհայմի» դարպասը, Գելզենկիրխենի «Շալկեն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտի դուբլն օգնեց «Համբուրգին» պարտության մատնել «Ֆորտունային»՝ 2:1:

«Բավարիան» ունի 81 միավոր, իսկ դորտմունդցիները 61 միավորով երկրորդ տեղում են: Լավագույն եռյակը եզրափակող «Բայերը» հավաքել է 53 միավոր, իսկ «Շալկեն» 46 միավորով մնաց չորրորդ տեղում:

Գերմանիայի առաջնություն. 30-րդ տուր 

«Հանովեր» - «Բավարիա»՝ 1:6

Անդրե Հոֆման, 84 – Լարս Շտինդլ, 16 (ինքնագոլ), Ֆրանկ Ռիբերի, 23, Մարիո Գոմես, 40, 62, Կլաուդիո Պիզարո, 71, 86

«Բորուսիա Դ.» - «Մայնց»՝ 2:0

Մարկո Ռոյս, 1, Ռոբերտ Լեւանդովսկի, 87

«Այնտրախտ» - «Շալկե»՝ 1:0

Մարկո Ռուս, 41

«Բայեր» - «Հոֆֆենհայմ»՝ 5:0

Շտեֆան Կիսլինգ, 16, 65, Անդրե Շյուրլե, 32, 69, Շտեֆան Ռեյնարց, 79

Հետացում՝ Օյգեն Պոլանսկի, 23 («Հոֆֆենհայմ»)

«Համբուրգ» - «Ֆորտունա»՝ 2:1

Ռաֆայել վան դեր Վարտ, 14, 20 – Դանի Շահին, 34



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։