Իտալիայի Գավաթի եզրափակիչը կարող է անցկացվել Պեկինում

18:28   20 ապրիլի, 2013

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը հռոմեական 2 ակումբենրի՝ «Ռոմայի» եւ «Լացիոյի» միջեւ կարող է կայանալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, գրում է Football Italia-ն:

Խաղը նախատեսված էր անցկացնել մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում, սակայն Իտալիայի մայրաքաղաքի ղեկավարությունը հասկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով թույլ չի տա խաղն անցկացնել ուշ ժամի:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» եւ «Լացիոյի» միջեւ կայացած նախորդ խաղում երկրպագուներն անկարգություններ էին սարքել:

Հռոմեական ակումբները դեմ են խաղը Պեկինում անցկացնելուն եւ շարունակում են բանակցություններ վարել քաղաքի ղեկավարության հետ: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.