10:20 5 ապրիլի, 2012Խառը մենամարտերի հոլանդացի ծանրքաշային մարտիկ Ալիստեր Օվերիմի արյան մեջ տեստոստերոնի թույլատրելի մակարդակը գերազանցել է 10 անգամ: ԱՄՆ Նեւադա նահանգի սպորտային կոմիտեն դոպինդ-թեստի է ընթարկել 6 մարտիկների, որոնք մայիսի 26-ին Լաս Վեգասում պետք է մասնակցեն «UFC 146» մրցաշարում:
Մյուս մարտիկների` Ջունիոր դոս Սանտոսի, Ռոյ Նելսոնի, Անտոնիո Սիլվայի, Կային Վելասկեսի եւ Ֆրանկ Միրի դոպինգ-թեստը բացասական է եղել, հաղորդում է MMAWeekly.com-ը:
Օվերիմը պետք է մենամարտեր չեմպիոն Դոս Սանտոսի հետ: Օվերիմը զրկվել է մասնակցության արտոնագրից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.