16:28 19 ապրիլի, 2013«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգն այլեւս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում: Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
27-ամյա Յանգը կրնկի վնասվածք էր ստացել մանչեսթերյան դերբիի վերջնամասում: Նախապես նշվում էր, որ նա բաց կթողնի 2 շավաթ, սակայն վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է:
«Վատ նորություն ունենք Յանգի առողջության հետ կապված: Ցավոք, նրա համար մրցաշրջանն ավարտված է»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է The Guardian-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.