Վլադիմիր Կլիչկոյի սպարինգ մենամարտը տիտղոսի պաշտպանությունից առաջ

17:46   17 ապրիլի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգերում IBF, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն (59-3, 50 նոկաուտ) մայիսի 4-ին կմենամարտի անպարտելի Ֆրանչեսկո Պյանետայի (28-0-1, 15 նոկաուտ) հետ։

Ուկրաինացի բռնցքամարտիկը մարզվում է ավստրիական Գոինգում։ Կլիչկո սպարինգ մենամարտ է անցկացրել 31-ամյա ամերիկացի Նեյթ Ջեյմսի հետ, հաղորդում է sport.segodnya.ua-ն։

Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Մանհեյմ քաղաքի SAP արենայում։ Արդեն գրեթե բոլոր տոմսերը վաճառվել են։

Կլիչկոն նախորդ անգամ տիտղոսները պաշտպանել է 2012թ. նոյեմբերին՝ հաղթելով լեհ Մարիուշ Վախին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.