Մականախաղի Հայաստանի հավաքականը կմասնակցի Համաշխարային լիգային

19:11   16 ապրիլի, 2013

Մականախաղի Հայաստանի հավաքականը կմասնակցի 2014-15թթ. Համաշխարային լիգայի առաջին եւ երկրորդ ռաունդներին: Մասնակցության պաշտոնական հրավերը հանրապետական ֆեդերացիան ստացել է Մականախաղի միջազգային ֆեդերացիայից:

Համաշխարհային լիգայի 1-ին ռաունդը տեղի է ունենալու 2014թ. հուլիսին, իսկ 2-րդը՝ 2015թ. փետրվարին: Հայ մականորդների հաջող ելույթի համար ըստ նախապես կազմված ծրագրի կազմակերպվում եւ իրականացվում են ուսումնամարզական հավաքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում Հրազդան քաղաքում, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Ռաունդներին հաջող հանդես եկած լավագույն վեց թիմերը իրավունք կստանան մասնակցելու 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.