23:58 15 ապրիլի, 2013Աշխարհի ամենահեղինակավոր մարաթոնյան մրցավազքերից մեկի՝ «Բոստոնյան մարաթոնի» եզրագծի մոտ երկու պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 2 մարդ, բազմաթիվ մարզիկներ եւ մարզասերներ վիրավորվել են, հաղորդում է Sports.ru-ն՝ հղում անելով AP-ին: Վիրավորների թիվը հասնում է 23-ի: Ողբերգության վայրում տեղադրվել է շտապօգնության վրան, որտեղ օգնություն է ցուցաբերվում տուժածներին:
Պայթյունները տեղի են ունեցել Բոյլսթոն փողոցի հյուսիսում, հաղթողների եզրագիծ հասնելուց մոտ երեք ժամ հետո:
Այս տարի Բոստոնյան մարաթոնն անցկացվում էր 117-րդ անգամ, մասնակցել է 96 երկրների 27 հազար ներկայացուցիչներ:



Ֆոտո՝ dailymail.co.uk
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.