12:43 15 ապրիլի, 2013«Ուֆայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Միխայիլ Մարկոսովը կասկածներ ունի, որ իրեն պատժում են Հայաստանի հավաքականից հրավեր ընդունելու համար: «Սիբիրի» դարպասապահ Իլյա Տրունինի հետ բախվելու համար Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն ավելացրել է Մարկոսովի որակազրկումը մինչեւ վեց հանդիպում: «Սիբիրի» դարպասապահը ուղեղի ցնցում էր ստացել, իսկ մեղավոր ճանաչված Մարկոսովը՝ ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք: Մարկոսովը չի ընդունում մեղքը եւ նշում է, որ բախումից առաջ չի տեսել դարպասապահին, փոխանցում է Sportbox-ը:
«Արդեն հարյուր անգամ ասել եմ, որ բախման պահին չէի տեսնում Տրունինին: Կրկնապատկերում երեւում է, որ ինձ են հարվածում: Դա ընդունեցին նաեւ լրատվամիջոցներում: Իսկ հիմա տեղի ունեցող իրադարձությունների բացատրություն չկա: Չեմ ցանկանում, որ ինձ օգտագործեն: Ես ցանկանում եմ միայն ֆուտբոլ խաղալ: Ինչո՞ւ են ինձ զրկում դրանից: Ես վերլուծել եմ բոլոր տարբերակները: Տպավորություն է, որ կամ ակումբին են հարվածում, կամ ես եմ այնպիսի քայլ կատարել, որ ինչ-որ մեկին դուր չի եկել: Եթե այս ամենը Հայաստանի հավաքական գնալու իմ որոշման պատճառով է, ապա ինչու ես պետք է հրաժարվեի: Ազգային հավաքականից հրավեր ստանալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն: Ես ծնվել եմ Ռուսաստանում, բայց իմ ընտանիքի արմատները Հայաստանից են: Մի՞թե դրա համար պետք է պատժեն»,- ասել է Մարկոսովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.