16:32 13 ապրիլի, 2013Ադրբեջանի, Վրաստանի եւ Ղազախստանի միավորված ֆուտբոլային առաջնության նախագիծը ապագայում կներկայացվի ՈւԵՖԱ-ին, հաղորդում է geosports.ge-ն: Այդ մասին հայտնել է Զվիադ Սիչինավան, որը հույս ունի լուրջ ֆինանսական ներդրումներ ներգրավել նախագծի շնորհիվ:
«Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն ներկայացրել են իրենց նախագիծը: Միավորված առաջնության ցանկություն ունեն նաեւ բալթյան երկրները: Վրաստանը, Ադրբեջանը եւ Ղազախստանը կմշակեն սեփական ծրագիրը»,- ասել է Սիչինավան:
Սակայն Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ որեւէ երկրի առաջնության հետ միավորվելու մտադրություն չունի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.