Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճեց երեք մեդալ

12:38   13 ապրիլի, 2013

Կիրպոսի Լիմասոլ քաղաքում` 22 պետությունների մասնակցությամբ մեկնարկած  սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:

Պատանիների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող  Դավիթ Խաչատրյանը կանգնեց պատվո պատվադանի երրորդ հարթակին, աղջիկների 40 կգ կարգում Քնարիկ Ստամբուլցյանը պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում արժանացավ արծաթե մեդալի, իսկ երիտասարդական առաջնության 48 կգ քաշային կարգում ուժերը չափող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը արժանացավ ոսկե մեդալի եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Ապրիլի 13-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը` 52 կգ, Հարություն Առաքելյանը` 65կգ, Սամվել Հակոբյանը` 81կգ, Ալբերտ Սարգսյանը` +87կգ, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը` 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը` 68 կգ, Սեյրան Սահակյանը` 90 կգ   եւ Գարեգին Կիրակոսյանը՝ +100 կգ  քաշային կարգերում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.