Միխայիլ Շումախերն ու Դեւիդ Հեյը Դուբայում ցատկել են պարաշյուտով (ֆոտո)

19:11   12 ապրիլի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյը (26-2, 24 նոկաուտ) եւ Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը պարաշյուտով ցատկել են Դուբայում: Ռինգ վերադառնալու մասին հայտարարած 32-ամյա բռնցքամարտիկը 2 շաբաթ մարզվել է Դուբայում եւ որոշել է զվարճանալ Skydive Dubai թիմի տղաների հետ, գրում է Daily Mail-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ հունիսի 29-ին Հեյը Մանչեսթերում կմենամարտի WBC վարկածով գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Մանուել Չառի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.