Տափօղակն ընկել է մարզիչի գլխին

17:35   10 ապրիլի, 2013

Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության «Մինեսոտա» - «Չիկագո» (0:1) հանդիպման ժամանակ տափօղակն ընկել է «Չիկագոյի» գլխավոր մարզիչ Ջոել Քենեւիլի գլխին։ Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղափուլում, երբ «Մինեսոտայի» խաղացողներից մեկը հեռացրել է տափօղակը սեփական գոտուց։ Քենեւիլը լուրջ վնասվածք չի ստացել։

«Չիկագոն» կանոնավոր առաջնության 39 հանդիպումներում վաստակել է 64 միավոր եւ գլխավորում է Արեւմուտքի մրցաշարային աղյուսակը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։