Le Figaro. Ջախջախված լոնդոնցիները՝ Միլանում

10:43   16 փետրվարի, 2012

Իտալական «Միլանը» Չեմպիոնների լիգայի փլե-օֆֆում իր ելույթները սկսեց  «Արսենալի» նկատմամբ 4։0 հաշվով տարած հաղթանակով։

Վերջապես խախտվեց «Միլանի» 1/8 եզրափակիչում անգլիական ակումբներին պարտվելու եռամյա ավանդույթը։

Ամբողջ հանդիպման ընթացքում լոնդոնցիներն անիմաստ փոխանցումներ էին կատարում, իսկ Մասիմիլիանո Ալեգրիի սաները գերազանց կատարեցին մարզչի առաջադրանքն ու վստահ հաղթանակ տարան, Le Figaro-ն նման գնահատական է տվել «Միլան» - «Արսենալ» խաղին։

Առաջին խաղակեսում (2։0) «Արսենալն» այնքան անօգնական տեսք ուներ, որ ընդմիջումից անմիջապես հետո Արսեն Վենգերը որոշեց խաղադաշտ դուրս բերել փորձառու Թիերի Անրիին, սակայն այդ փոփոխությունը նույնպես ոչինչ չբերեց անգլիական ակումբին։

Իտալացիները գերազանց կատարեցին իրենց առաջադրանքը՝ հաղթելով 4։0 հաշվով, եւ դժվար թե «Արսենալը» նման խաղով կարողանա հրաշք գործել պատասխան մրցավեճում։

Le Figaro-ն նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Արսենալը» չափազան անհաջող է խաղում ուժեղ եւ փորձառու մրցակցի դեմ։

Թոմաս Վերմալենի եւ Բակարի Սանյայի չափազանց անհաջող խաղը պետք է հերթական անգամ Արսեն Վենգերին հիշեցնի պաշտպանությունում լուրջ խնդիրների մասին, գրում է Le Figaro-ն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.