Դավիթ Բեջանյանը կպաշտպանի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

13:36   8 ապրիլի, 2013

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 8-ին մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հանդես է գալիս ոչ հիմնական եւ ոչ ամբողջական կազմով: Էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի 77 կգ քաշայինների պայքարին, իսկ գյումրեցիներ Գոռ Մինասյանը եւ Հայկ Հակոբյանը հանդես կգան գերծանրքաշային կարգում: 

Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վենկովի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնության է մեկնել ուժեղագույն կազմով: Հավաքականում է նաեւ 2012թ. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Բեջանյանը (մինչեւ 105 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։