01:33 8 ապրիլի, 2013Ուկրաինական Պրեմյեր լիգան փոխել է ապրիլի 7-ին կայացած «Դինամոն» Կիեւ - «Շախտյոր» (1:2) խաղի արձանագրությունը եւ դուբլ է գրանցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաշվին:
Հիշեցնենք, որ Դոնեցկի թիմի առաջին գոլում Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպչել էր «Դինամոյի» բրազիլացի պաշտպան Դանիլո Սիլվայի ոտքին եւ փոխելով ուղղությունը՝ հայտնվել էր կիեւցիների դարպասում: Սիլվայի անվան դիմաց ինքնագոլ էր գրանցվել, սակայն ավելի ուշ որպես այդ գոլի հեղինակ նշվել է Հենրիխ Մխիթարյանի անունը:
Այսպիսով, Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանի խփած գոլերի քանակը հասավ 21-ի, ինչը նշանակում է, որ Հենրիխին ընդամենը մեկ գոլ է բաժանում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդից: Առաջնության ավարտին մնում է 7 տուր:
Ուկրաինական Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի ռեկորդը պատկանում է ուկրաինացի Սերգեյ Ռեբրովին եւ ուզբեկ Մաքսիմ Շաչկիխին, ովքեր մեկ առաջնության ընթացքում խփել են 22-ական գնդակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.