Հենրիխ Մխիթարյանը գրավեց Կիեւի «Դինամոյի» դարպասը

22:10   7 ապրիլի, 2013

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի՝ «Դինամո» Կիեւ - «Շախտյոր» խաղում:

75-րդ րոպեին Մխիթարյանը խփեց «Շախտյորի» երկրորդ գնդակը՝ 2:1: 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպչել էր կիեւցիների բրազիլացի պաշտպան Դանիլո Սիլվայի ոտքին եւ, փոխելով ուղղությունը, հայտնվել էր դաշտի տերերի դարպասում: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Սա Հենրիխի 20-րդ գոլն էր Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.