Հայ ձյուդոիստները 3 մեդալ են նվաճել

15:05   7 ապրիլի, 2013

Ապրիլի 5-7-ը Հունաստանի Սալոնիկ եւ Ռուսաստանի Տվեր քաղաքներում անցկացվում են ձյուդոյի երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությունները:

Հունաստանի մրցաշարին Հայաստանից մասնակցում են 8 մարզիկներ հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ: Առաջին օրը գոտեմարտում էր Եվրոպայի չեմպիոն /2011թ./ եւ մրցանակակիր /2012թ./ Գարիկ Հարությունյանը /55կգ/, որը այս անգամ ուժերը չափեց 60կգ քաշային կարգում եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

52կգ քաշային կարգում հանդես եկող Երջանիկ Կարապետյանը, վստահ անցկացնելով վերջին գոտեմարտը Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելլի Ստադոնի հետ, գրանցեծ մաքուր հաղթանակ /ԻՊՊՈՆ/ եւ գրավեց երրորդ տեղը:

Տանելով 5 հաղթանակ եւ կրելով 2 պարտույուն՝ բրոնզե մեդալին բավականին մոտեցավ եւ 5-րդ մրցանակային տեղով բավարարվեց Արսեն Ղազարյանը /66կգ/, 4 հաղթանակով եւ 2 պարտությունով 5-րդ տեղը գրավեց նաեւ Արտավազդ Հովսեփյանը /73կգ/, 3 հաղթանակով եւ 2 պարտությունով 7-րդ տեղ զբաղեցրեցին Նարեկ Կարապետյանը /60կգ/ եւ Դավիթ Նիկողոսյանը /73կգ/, երկու հաղթանակ ու երկու պարտությամբ 9-րդ տեղով բավարարվեց Սարգիս Մարգարյանը /73կգ/:

Պատանիների առաջնությունում առայժմ 4 հաղթանակով միակ բրոնզը նվաճել է Էդվարդ Գրիգորյանը /50կգ/, իսկ 55կգ քաշային կարգում հանդես եկող Շահեն Աբաղյանը գրավել է 5-րդ տեղը:

Ապրիլի 7-ին Սալոնիկում կգոտեմարտեն 81,90,100, +100, իսկ Տվերում՝ 73,81,90,+90 քաշային ձյուդոիստները, հայտնում է judo.am-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։