Բրիտանացի բռնցքամարտիկը մահացել է ռինգում ստացած հարվածի հետեւանքով

15:36   6 ապրիլի, 2013

Պրոֆեսիոնալ ռինգում ոչ մի պարտություն չկրած բրիտանացի առաջին միջին քաշային բռնցքամարտի Մայքլ Նորգրոուվը մահացել է 31 տարեկանում, հաղորդում է Fightnews-ը:

Նորգրոուվը մահացել է Թոմ Բոուենի դեմ մենամարտում գլխին ստացած հարվածի հետեւանքով: Մենամարտի ընթացքում Նորգրոուվն ընկել է, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ուղեղի վիրահատությունն անհաջող է անցել: Փրկել բռնցքամարտիկի կյանքը չի հաջողվել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։