Անչելոտին ու Բեքհեմը կմնան ՊՍԺ-ում

15:10   1 ապրիլի, 2013

Անչելոտին ու Բեքհեմը հաջորդ մրցաշրջանում կմնան ՊՍԺ-ում, հայտարարել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին:

Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնի թեկնածուներն են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Անչելոտին կմնա ՊՍԺ-ում: Ես 100 տոկոս վստահ եմ, որ նա կմնա, քանի որ պայմանագիր ունի մինչեւ 2014 թվականը: Վենգերը կամ Մոուրինյոն Փարիզ չեն տեղափոխվի: Դրանք ընդամենը խոսակցություններ են: Ինչ վերաբերում է Բեքհեմին, ապա մենք մտադիր ենք երկարաձգել նրա պայմանագիրը: Դա կլինի այս ամառվա ամենաճիշտ որոշումը»,- ՊՍԺ-ի սեփականատիրոջ խոսքը մեջբերում է L`Equipe-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։