Դեւիդ Հեյի թիմը վաճառում է դեռ չորոշված մրցակցի հետ մենամարտի տոմսերը

23:15   29 մարտի, 2013

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա բրիտանացի Դեւիդ Հեյը (26-2, 24 նոկաուտ) հունիսի 29-ին մենամարտ կանցկացնի Մանչեսթերում: Մարզապալատն ունի 21 հազար տեղ: Ամենաէժան տոմսի գինը 46 ֆունտ ստերլինգ է: Դեւիդ Հեյի գործակալներն արդեն վաճառում են դեռ չորոշված մրցակցի հետ մենամարտի տոմսերը: Բռնցքամարտիկի թիմը բանակցում է հինգ ոչ բրիտանացի մարզիկների հետ: Նրանցից չորսը պարտություն չունեն, հաղորդում է Daily Mail-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.