Պետավտոտեսուչը տուգանել է Միխայիլ Մարկոսովին

16:50   29 մարտի, 2013

Մարտի 28-ի գիշերն «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկովն իր ավտոմեքենայով օդանավակայան է տարել Նովոսիբիրսկի «Սիբիրի» դարպասապահ Իլյա Տրունինին եւ ճանապարհին տուգանվել է պետավտոտեսուչների կողմից։ Հայաստանի հավաքականի թեկնածուն տուգանվել է, քանի որ նրա ավտոմեքենայի համարանիշները ցեխոտված են եղել։

Միջադեպից հետո Մարկոսովը նշել է հետեւյալը․

«Ինձ կանգնեցրած ոստիկանն անմիջապես ճանաչեց ինձ։ Նա հարցրեց, թե ինչու են իմ ավտոմեքենայի համարանիշները ցեխոտված եւ տուգանեց ինձ։ Ես փորձեցի համոզել նրան, որ մոտակայքում գտնվող մյուս մեքենաների համարանիշները նույնպես չեն երեւում, սակայն ապարդյուն։ Ես նույնիսկ կարծեցի, որ հարցը ոչ թե համարանիշներն են, այլ ֆուտբոլն է»,- նշել է Մարկոսովը, ով վատ տրամադրությամբ է ներկայացել «Ուֆայի» մարզմանը, փոխանցում է ակումբի՝ Vk.com-ի միկրոբլոգը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.