Սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոնները

11:21   28 մարտի, 2013

Երեւանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում կայացել են սեղանի թենիսի Հայաստանի կադետների եւ մինի կադետների առաջնությունները:

Կադետների առաջնությանը մասնակցել են 61 մարզիկներ, որոնցից 37-ը տղաներ, 24-ը՝ աղջիկներ: Տղաների անհատական մրցաշարի արդյունքներով Հայաստանի չեմպիոն է դարձել երեւանցի Սերգեյ Սիմոնյանը: Ս. Սիմոնյանը Քրիստ Էվանեսյանի հետ զուգախաղում նույնպես դարձել է առաջնության հաղթող: Կադետների մրցաշարում աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել երեւանցի Սվետլանա Եղիազարյանը, ով Դիանա Խոջագորյանի հետ զուգախաղերում նույնպես հռչակվել է հաղթող:

Սեղանի թենիսի մինի կադետների Հայաստանի առաջնության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 56 մարզիկ՝ 34 տղա, 22 աղջիկ: Տղաների անհատական մրցաշարի արդյունքներով հանրապետության չեմպիոն է դարձել վանաձորցի Էդգար Ռաֆայելյանը, իսկ աղջիկներից՝ երեւանցի Էլեն Բախչաջյանը:

Առաջնությանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Սեւանի, ինչպես նաեւ Արցախի մարզիկները: Մրցումներն անցկացվել են միջազգային կանոնակարգին համաձայն: Առաջնության գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Գոհար Խանզադյանը, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.