Օսկար Պիստորիուսի եղբայրը նույնպես մեղադրվում է սպանության մեջ

17:11   27 մարտի, 2013

Յոհանեսբուրգի դատարանը մարտի 27-ին սպանության մեղադրանք է ներկայացրել Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսի եղբայր Կարլի դեմ։

Կարլը մեղադրվում է ոչ կանխամտացված սպանություն կատարելու մեջ։ Բանն այն է, որ 2008-ին նա իր ավտոմեքենայով հարվածել էր մոտոցիկլի, որի կին վարորդը մահացել էր։

Կարլը դատարան է ներկայացել իր քրոջ՝ Էյմիի հետ։ Օսկար Պիստորիուսին դատարանում չեն նկատել, գրում է The Guradian-ը։

Հիշեցնենք, որ Օսկար Պիստորիուսին նույնպես սպանության մեղադրանք էր ներկայացվել։ Նա հրազենից սպանել էր իր ընկերուհի Ռիվա Ստինկամպին` կարծելով, թե կողոպտիչ է տուն մտել: Դատարանը մարզիկին ազատ էր արձակել գավի դիմաց։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։