16:47 26 մարտի, 2013Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին:
Նա շնորհավորել է տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ եւ նշել, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր է պահել հայկական սպորտի պատիվը եւ մեկ անգամ եւս վերահաստատել, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը պարգեւ է հանձնել տաղանդավոր մարզիկին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.