19:27 23 մարտի, 201396 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թբիլիսիում ընթացող առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի նկատմամբ:
Գոտեմարտի առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը 3 միավորի գլորում կատարեց: Մրցակիցը որեւէ արդյունավետ հնարք կատարել չկարողացավ: Վլադիսլավ Մետոդիեւի մարտավկան Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն էր:
Երկրորդ մրցափուլում եւս Արթուր Ալեքսանյանը բացահայտ առավելություն ուներ, վաստակեց 3 միավոր եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: Արթուր Ալեքսանյանն Իլդեմին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.