Մուսա Մուրթազալիեւը կիսաեզրափակիչում է

14:50   22 մարտի, 2013

Թբիլիսիում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը դուրս է եկել 84 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա 3:0, 0:3, 2:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրագիմ Ալդատովի նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգրի համար Մուսա Մուրթազալիեւի մրցակիցը կլինի մոլդովացի Պյոտր Յանուլովը:

Ֆոտո` Արսեն Սարգսյան / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։