«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին եւ Նեյմարին

10:30   21 մարտի, 2013

Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում:

Gerchteticker-yob-ը գրում է, որ ամռանը Տիտո Վիլանովայի թիմը փորձելու է թարմացնել կազմը՝ ձեռք բերելով Հենրիխ Մխիթարյանին եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո: Նեյմարն ու Մխիթարյանը դիտարկվում են որպես Ալեքսիս Սանչեսին ու Դավիդ Վիլյային փոխարինողներ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխը մասնակցել է 20 խաղի եւ խփած 19 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նրան 3 գոլ է բաժանաում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդից: Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015-ի ամառը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.