The Mirror. Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրել է «Չելսիին» ու «Մանչեսթեր Սիթիին»

10:05   21 մարտի, 2013

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսին» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Մխիթարյանի հայտարարությունը, թե ամռանն անելու է ամեն բան՝ թոփ ակումբ տեղափոխվելու համար, հետաքրքրել է անգլիական սուպերակումբներին:

The Mirror-ի փոխանցման՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» վաղուց են հետեւում 24-ամյա ֆուտբոլիստի խաղին եւ պատրաստ են օգնել Հենրիխին կատարել քայլ առաջ՝ տեղափոխվելով ավելի բարձրակարգ ակումբ:

Հիշեցնենք, որ ամռանը «Շախտյորից» կարող է հեռանալ նաեւ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտերը»: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.