Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի հանդիպումը GETEC-Arena-ում (ֆոտո)

18:55   20 մարտի, 2013

Ռեւանշ մենամարտից առաջ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի GETEC-Arena-ում հանդիպել են սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (36-3-0, 28 նոկաուտ) եւ նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը (43-3-0, 24 նոկաուտ)։ Հանդիպումը կազմակերպել է մենամարտի հեռարձակող ARD հեռուստաընկերությունը։ Լուսանկարները ներկայացրել է Արթուր Աբրահամի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ Հիշեցնենք, որ մարտի 20-ին հայտնի դարձավ ռինգի մրցավարը։ Նշանակվել է ամերիկացի Մայքլ Օրտեգան։ Մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.