Մոտ հինգ միլիոն բրիտանացիներ կլքեն երկիրը

18:06   2 ապրիլի, 2012

Մեծ Բրիտանիայի մոտ 5 միլիոն քաղաքացիներ կլքեն երկիրը ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Լոնդոնցիները ցանկություն չունեն բախվել անհարմարությունների հետ, որոնք սպասվում են մի քանի միլիոն հյուրերի ժամանման հետ։

Երկրից մեկնել պատրաստվողներին դուրս չի գալիս նաեւ այն հանգամանքը, որ հեռուստաեթերի մեծ մասը հատկացվելու է Օլիմպիական խաղերի հեռարձակումներին։

Բրիտանացիների տրամադրության վրա ազդել է նաեւ այն տեղեկությունը, որ երկրի հատուկ ծառայությունները մշակում են մոտ 150 սպառնալիքների կասեցման մանրամասն ծրագիր։ Դրանց մեծ մասը վերաբերում է ահաբեկչությանը։

Խաղերի կազմակերպիչները պատրաստվում են նաեւ կիբերհարձակումների, էներգետիկ պատահարների, տրանսպորտի աշխատանքի խափանումների եւ վարակիչ հիվանդությունների համաճարակների, հաղորդում է Daily mail-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։