17:10 18 մարտի, 2013Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր 25 ֆուտբոլիստների, սակայն գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը եւ ռուսական «Անժիի» պաշտպան Յուրի Ուդունյանը չեն միանա թիմին: Մարտի 19-ին եւ 23-ին «Հանզան» կարեւոր հանդիպումներ ունի Գերմանիայի առաջնությունում, եւ քանի որ մինչեւ 21 տարեկանների հավաքականի հանդիպումը պաշտոնական չէ, ակումբն իրավունք ունի չթույլատրել իր խաղացողին միանալ հավաքականին: «Հանզայից» տեղեկացրել են, որ պաշտոնական խաղերի դեպքում ակումբը չի խոչընդոտի ֆուտբոլիստին: Նույն պատճառով Երեւան չի ժամանի նաեւ «Անժիի» ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.