Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլը

19:23   16 մարտի, 2013

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Դոնեցկում ընթացող Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի՝ «Շախտյոր» - «Չեռնոմորեց» խաղում:

59-րդ րոպեին Մխիթարյանն ընթացքից կատարած հարվածով խփեց «Շախտյորի» երկրորդ գնդակը: Սա Հենրիխի 19-րդ գոլն էր Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 100-րդ խաղն է անցկացնում Ուկրաինայի առաջնությունում:



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։