19:05 16 մարտի, 2013Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում 100-րդ հանդիպումն է անցկացնում, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում «Շախտյորն» ընդունել է «Չեռնոմորեցին»: Առաջին խաղակեսն ավարտվել է Միրչա Լուչեսկուի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: 42-րդ րոպեին աչքի է ընկել Ֆերնանդինյոն: Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում է:
«Շախտյորի» կազմում Մխիթարյանը մասնակցել է 63 խաղի: Եվս 37 հանդիպում նա անցկացրել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.