17:30 15 մարտի, 2013«Սպարտակ» - «Լոկոմոտիվ» խաղում կանխատեսում եմ 1:1 հաշիվ, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը: Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին:
«Եթե «Լոկոմոտիվը» խաղի որակով չզիջի անցած շաբաթ «Դինամոյի» հետ խաղում ցուցադրածին, ապա դժվար թե պարտվի: Անհաջողությունը եւս սահման ունի: Իսկ եթե «Լոկոմոտիվը» կարողանա չեզոքացնել Յուրա Մովսիսյանի սպառնալիքը, ապա չեմ բացառում նաեւ հաղթանակը: Կանխատեսում եմ ոչ ոքի` 1:1»,- 57-ամյա Բուբնովի խոսքը մեջբերում է Sportbox.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.