19:37 14 մարտի, 2013Կասպարովը Կարլսենի պատճառով հասկացավ, որ հեռանալու ժամանակն է, ասել է ռուսական ChessPro հեղինակավոր շախմատային պորտալի հիմնադիր եւ ղեկավար Արթուր Ավետիսյանը ՌԲԿ-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Կասպարովը որոշ ժամանակ եղել է նաեւ Կարլսենի մարզիչը:
«Մարտի 15-ին մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի գլխավոր ֆավորիտը նորվեգացի հանճար Մագնուս Կարլսենն է: Այսօր նա անքննարկելի ֆավորիտ է, հաղթում է բոլորին: Եթե դիտարկենք նախկին շախմատային հանճարներին` Ֆիշերին, Կարպովին, Կասպարովին, ապա նրանցից յուրաքանչյուրի համար կարող էինք ձեւակերպել նրանց հատուկ ձեռագիրը, ինչի հաշվին հաղթում էին: Կասպարովը` տոտալ գրոհ, սկզբնախաղային պատրաստություն. եթե մեկնարկում առավելություն էր ստանում, ապա վիշապօձի նման նա արդեն բաց չէր թողնում: Թե ինչի հաշվին է հաղթում Կարլսենը` ոչ ոք չի կարողանում հասկանալ: Սովորական է դարձել ասել, թե նա պահում է լարվածությունը` չանելով տեսանելի ջանքեր առավելությունը ստանալու համար: Գլխավորն այն է, որ իրադրությունը չվատանա: Այդպես անցնում են 10, 30, 40, 50 քայլեր, եւ միայն 70-րդ քայլում մրցակիցը չի դիմանում ու սխալվում է: Այդ պահին նորվեգացին նրան որսում է: Այդպես է լինում մեկը մյուսի հետեւից: Մեկնաբաններից մեկը նույնիսկ կասկած էր հայտնել, որ նրա գլխում համակարգչային չիպ կա, սովորական մարդը չի կարող երկար ժամանակ չհոգնել: Նա բացառիկ մարդ է: Նրա տաղանդի մարդկային բնությունն ակնհայտ է:
Կարծում եմ` Կասպարովը նրա պատճառով հասկացավ, որ հեռանալու ժամանակն է: Դա Ռեյկյավիկում էր: Նրա առջեւ նստեց 13 տարեկան մի տղա, եւ Կասպարովը մի կերպ փրկվեց` պարտիան ավարտելով ոչ ոքի: Նա զգաց այդ գրոհը: Կասպարովը հասկացավ, որ Կարլսենը պատկանում է մի սերունդի, որի հետ մրցկացել չարժի:
Ֆիշերից հետո Մագնուսը դարձավ առաջինը, ով Արեւումտքում մեծ հետաքրքրություն է առաջացնում շախմատի նկատմամբ: Նորվեգիայում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել սուպերմրցաշար»,- ասել է Արթուր Ավետիսյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.